ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

2023թ․ ապրիլի 27-28-ին  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) տնօրեն Հերմինե Հարությունյանը Ալմաթի քաղաքում  մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի հերթական նստաշրջանին։ Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ  հարցերը։

Հիմնադրամի տնօրեն Հ․ Հարությունյանը նիստին մասնակցել էր նաև որպես բանախոս՝ ներկայացնելով Հիմնադրամի կողմից հեղինակած թեմաները։   

 Նիստի ընթացքում զեկույց ներկայացվեց նաև իսլամական ֆինանսական գործիքների և դրանց ապահովագրության վերաբերյալ, որն իր ձևաչափով առաջին նմանատիպ զեկույցն էր՝ փորձագիտական խմբի աշխատանքների շրջանակներում։